Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Նախարար Արմեն Մուրադյանը գնաց բժիշկների հետևից

Նախարար Արմեն Մուրադյանը գնաց բժիշկների հետևից
27.07.2016 | 20:41

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՊՊԾ գնդի տարածքում շտապօգնության չորս աշխատակից պատանդի կարգավիճակում է գտնվում:


Ավելի ուշ «Սասնա ծռեր» խմբավորման ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածվեց, որ շտապօգնության աշխատակիցների փոխարեն ապստամբները պահանջում են իրենց մոտ գալ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նախարարը ՊՊԾ գնդի մոտակայքում է, փորձում է ներս մտնել, սակայն իրավապահները արգելել են անգամ մեկ քայլ առաջ գնալ:

Դիտվել է՝ 954

Մեկնաբանություններ